Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մահացել է Հարփըր Լին

Մահացել է Հարփըր Լին
20.02.2016 | 20:38

Մահացել է «Սպանել ծաղրասարյակին» և «Գնա ու պահակ կարգիր» վեպերի հեղինակ, ամերիկացի գրող Հարփըր Լին: Տեղեկացնում է lenta.ru-ն:

Հայ ընթերցողին գիրքը ծանոթ է «Սարյակ մի սպանիր» անվանումով: Առաջին անգամ բնագրից հրատարակվել է 2015-ին Արամ Արսենյանի թարգմանությամբ («Զանգակ» հրատարակչություն): «Գնա ու պահակ կարգիր» վերնագրով գիրքը գրվել է ավելի վաղ, սակայն հրատարակվել է 2015-ին: Այն ոչ թե շարունակությունն է մեզ ծանոթ պատմության, այլ նախապատմությունը: Այստեղ դատապաշտպանը` Աթիքըսը, ներկայացված է այլ լույսի ներքո: Պարզվել է, որ նա ռասայական խտրականության կողմնակից է, ինչը համաշխարհային մամուլում բուռն քննարկումների պատճառ է դարձել: Հայտնի չէ` հեղինակը ո՞ր վեպում է ավելի անկեղծ եղել:
1960-ին հրապարակված «Սպանել ծաղրասարյակին» վեպը ամենակարդացվողներից էր և մնում է այդպիսին մինչ օրս: Վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ, որն Օսկարի է արժանացել: 2015-ին երևան եկած «Գնա ու պահակ կարգիր» վեպը նույնպես բեսթսելլեր է, մեկ շաբաթում մեկ միլիոնից ավելի օրինակ է վաճառվել:

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ